Մեր ժողովուրդը 2 միլիոնանոց կոլեկտիվ է ընդամենը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով տնտեսական հեղափոխություն է պետք.
«Դրա հնարավորությունը կա, սիրելի ժողովուրդ, ես անգիր չեմ արել եկել, որ ձեր սիրտը շահեմ, ես միշտ ասում եմ էն, ինչ որ ես զգում եմ»,- Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդը:
Նա նշում է, որ բոլորին աջակցում է.
«Բայց աջակցելով երկիր չես պահի, ձեր ցավը տանեմ, դա մարդկային ուշադրություն ու վերաբերմունք է»:
Ըստ նրա, բոլորը ցանկանում են աշխատել և արժանապատիվ աշխատավարձ ստանալ.
«Մեր վիճակից ավելի ծանր վիճակում գտնվող երկրներ էլ են եղել, բայց համախմբվելով զարգացել են, մեր ժողովուրդը 2 միլիոնանոց կոլեկտիվ է ընդամենը»:
Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստանում է՝ ամեն ինչ անելու է աբովյանցիների համար, ապօրինություններ էլ թույլ չի տալու։
Խոսելով կուսակցության ծրագրերի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց քաղաքական թիմը տիրապետում է երկրի բոլոր ոլորտներում առկա խնդիրներին, ուստի պատրաստ են լուծել դրանք։
«Մենք պետք է օրենքներ ընդունենք, պայմաններ ստեղծենք, քանի որ բոլոր խնդիրներն էլ լուծումներ ունեն։ Պետք է մարդիկ իրենք ցանկանան գալ մեր երկրում ներդրումներ անել, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա մենք պետք է հզոր լինենք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ չեն բանակցում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր ոք իրեն պետք է դնի դիմացինի տեղը, որ կարողանա ծանրության տակ մտնել։
«Դա հեշտ գործ չի, ես ձեզ ասեմ, տեսնելով պարոն Փաշինյանին՝ այդքան հեշտ չի իր վիճակը, ես ձեզ ասեմ, այսօր բոլորը արել է մարդը, հալալ ա իրան, ու մինչև վերջ էլ ուզում է անի», – ասաց նա՝ քարոզարշավի մասնակիցներին խորհուրդ տալով մտածել այնպես, ինչպես մտածում են մեկ միասնական ընտանիքում։
[caption id="attachment_1651352" align="alignnone" width="700"]
Leader of the Prosperous Armenia Party Gagik Tsarukyan holds a speech during the pre-election campaign ahead of the snap parliamentary elections in Armenia, Abovyan city, Kotayk Province[/caption]