Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրենք են բաժանել սեւերի եւ սպիտակների, իրենց պաստառները դա են ցույց տալիս. ԼՀԿ-ական

Քաղաքականություն
gorgisyan

Երեւանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը առաջնորդող պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ունեն լուրջ ծրագիր, տնտեսական լուրջ ծրագիր, որով զարկ կտրվի մանր ու միջին բիզնեսին, պետք է ներդնել նաեւ շքեղության հարկ։ «Մենք կլինենք երկրորդ ուժը ԱԺ ում՝ փոխզսպելու մեր գործընկերներին։ Նոր խորհրդարանում պետք է լինեն նոր ուժեր»,- ասաց Գորգիսյանը։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը նշեց, որ իրենց նպատակը դաշինքը քարոզելն է եւ նույն դաշինքի ռեյտինգային կարգով թեկնածուների միջեւ ոչ մի խնդիր չկա։ «Մենք իրար չենք խանգարում։ Մարզերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է քարոզարշավը իրականացվում։ Մեր շանսերը գնահատում ենք բարձր»,-ասաց Հակոբյանը։ Պատգամավորի թեկնածուն անդրադարձավ երեկ վարչապետի պաշտոնակատարի ֆբ-ում հնչած խոսքերի մասին՝ հանրապետականների գրառումներին, որոնք վիրավորվել են Փաշինյանի տոնից, բորբոքվածությունից։ «Ես չտեսա մի գրառում, մի մեկնաբանություն, որտեղ կասվեր, որ վիրավորվել են սերմացու գողացող մկներ արտահայտությունից, բանակ թալանողներ արտահայտությունից, իրենք դրանից չեն վիրավորվում, բայց ասում են, որ Փաշինյանը բորբոքված էր»։

Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ նաեւ սեւերի եւ սպիտակների պայքարին՝ ասելով, որ իրենք սպիտակ են. «Սեւերին ընտրող քաղաքացին մեզ համար սեւ չէ, մեր քաղաքացիները մեզ համար բոլորը սպիտակ են, նրանցից ոմանք կարող են անգամ ընտրել սեւերին։ Իրենք են բաժանել սեւերի եւ սպիտակների։ Իրենց պաստառները դա են ցույց տալիս։ Իրենք հայտարարել են, որ սեւ են»։