Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող ազգը որոշի, ճիշտ ենք արե՞լ, թե՞ սխալ. Արթուր Բաղդասարյանը 2008-ին կոալիցիա կազմելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-oek

Թող ազգը որոշի, ճիշտ ենք արե՞լ, թե՞ սխալ. Արթուր Բաղդասարյանը 2008-ին կոալիցիա կազմելու մասին «Օրինաց երկիր» կուսակցությունը  այսօր ներկայացրեց  իր նախընտրական ծրագիրը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ ընտրություններին մասնակցելու որոշումը դժվարին է եղել, բայց ծանրութեթև անելով երկրի իրավիճակը, անհրաժեշտ են համարել մասնակցել: Թե ինչու՞, նա ընդգծեց. «Մենք տեսնում ենք, որ դրական փոփոխությունից հետո անցել է 7 ամիս, բայց չենք տեսնում քայլեր, որոնք  հնարավորություն կտան Հայաստանը առաջընթաց զարգացման ճանապարհով տանել: Մենք տեսնում ենք կիսատ-պռատ լուծումներ»: Ընտրություններին մասնակցելու խնդիրներից է նաև երկրի առջև ծառացած լրջագույն  արտաքին քաղաքական մարտահրավերները: «Ինչպես նախկին իշխանությունը չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ սպասարկել հայ ժողովրդի շահերը, այնպես էլ նոր իշխանությունը չունենալով բավարար փորձառություն, չի կարողանում արձագանքել այն սպառնալիքներին, որոնք ամեն օր շատանում են»: Արթուր Բաղդասարյանի խոսքով, իրենք հեղափոխությանը սատարել են: Նրանք համոզված էին, որ Հայաստանում հասունացել էր արմատական փոփոխություններ անելու  ժամանակաշրջանը: «Ես դա ցուցաբերել եմ իմ վարքագծով, երբ 2014թ. հայտնեցի քաղաքական իմ անհամաձայնությունը Սերժ Սարգսյանին և գործող քաղաքական ռեժիմին, ես հրաժարվեցի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և իմ թիմը դուրս եկավ քաղաքական իշխանությունից»,- հիշեցրեց Արթուր Բաղդասարյանը: Մենք տեսնում ենք ներդրումների բացակայություն, ավելին՝ ներդրումների նվազում: Մենք չենք տեսնում քայլեր, որոնք Հայաստան կբերեն նոր ներդրումներ: Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաև 2008թ. իշխանության հետ  կոալիցիա կազմելուն: Նա նշեց, որ թող ազգը որոշի, ճիշտ են արել, թե սխալ: Խոսելով կուսակցության ծրագրի մասին, նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են  ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար: «Մենք առաջարկում ենք արդիականացնել սահմանները ժամանակակից սարքավորումներով»: Կուսակցությունը մտադիր է նաև առողջապահությունը դարձնել անվճար: Ըստ Բաղդասարյանի՝ պետությունը պարտավոր է  ֆինանսավորել այդ ոլորտը: