Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստանը» ավանդույթները չի խախտում

Քաղաքականություն
maruqyan

 Ձեւավորված ավանդույթները չխախտելով՝  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարազորշավի մեկնարկից  առաջ, այսօր հանդիպեց լրագրողների հետ:   «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայատարարեց, որ դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընդդիմություն են ընտրելու,  որովհետեւ իշխանության հարցը լուծված է: «Ինչո՞ւ է լուծված, որովհետեւ հեղափոխության կանոն է դա, հեղափոխություն արած ուժը դոմինանտ աջակցություն է ունենում հեղափոխությունից հետո եւ բնականաբար ունենալու է քաղաքական մեծամասնություն: Եւ այստեղ շատ կարեւոր է, որ քաղաքական համակարգի առողջացման առումով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր հավակնած տեղը զբաղեցնի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցույթունն  իր մոտեցումներով,  իր պրոֆեսիոնալ կադրերով՝ պետական շինարարության մեջ , կառուցման գործում,  նոր համակարգի ստեղծման գործում իր ներդրումն ունենա, որը ի շահ եւ ի բարօրություն ՀՀ զարգացման է լինելու»: Քարոզարշավի կարճ՝ 12 օրերի ընթացքում «Լուսավոր Հայաստանը» փորձելու է ծածկել ամբողջ ՀՀ տարածքը: «Համամասնական քարոզարշավ իրականացնող, Հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը, որը ես եմ առաջնորդելու, լինելու է Հանրապետության 47 համայքներում. գյուղեր, քաղաքներ: Մյուս խումբը քարոզչության՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ,  լինելու է Երեւան քաղաքում: Մեր կարգախոսն է՝ «Լուսավորենք Հայաստանը միասին»,-ասաց Մարքույանը:  Ասուլիսին ներկա էին նաեւ  ցուցակի առաջին 10 անդամները: «Լուսավոր Հայաստանի» ցուցակի հնգյակում են նաև Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը և Տարոն Սիմոնյանը։