Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյուս տարի Սևանից ջրառ չի լինի՝ նախարարը համոզված է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erik-nkar

Բնապահպանության նախարարի պաշտոնկատար Էրիկ Գրիգորյանը, ամփոփելով 6 ամսյա աշխատանքը, նշեց, որ նախարարությունում բարձրացվել են աշխատավարձերը: «Հատուկ պահպանվող տարածքներում  40%-ով, որոշ տեղերում՝ մինչև 100%-ով բարձրացվել են աշխատավարձերը»: Բնապահպանության նախարարությունը ամբողջությամբ փոխել է լուսավորության համակարգը: Երկու տասնյակ տարբեր պահպանության և հակահրդեհային մեքենաներ են տրամադրվել համակարգի ներքո գործող կազմկերպություններին: Բարելավվել են շենքային պայմաննները, գնվել է նոր շենք, որտեղ կտեղակայվեն ՀՀ բնապահպանության նախարարության՝ Սյունիքում գործող բոլոր ստորաբաժանումները: «Այս ամբողջ աշխատանքը իրականացվել է դրամաշնորհների միջոցով: Պետական բյուջեից լրացուցիչ գումար չենք վերցրել»: Ի պատասխան դիտարկմանը, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձում է մեր փորձագետների տվյալները խեղաթյուրել՝ Էրիկ Գրիգորյանը նշեց. «Ըստ Սահմանադրության՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը իրականացնում է նախաձեռնողը: Նույնիսկ այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ մեզ փորձաքննական գործընթացում տրվել է սխալ տեղեկատվություն, նունիսկ հնարավորություն չունենք ասելու, որ ինչ-որ բան սխալ է: Ըստ օրենքի պետք է դա ուղարկենք լրամշակման»:  Նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հաջորդ տարի  Սևանից հավելյալ ջրառ իրականացնելուն: Ըստ նախարարի՝ ամեն ինչ անելու են, որ դրա կարիքը չլինի: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հավելյալ ջրառ չլինի: Սա միայն Սևանի առնչվող խնդիր չէ: Մենք ունենք 7-8 մլրդ խորանարդ մետր մակերևութային ջուր, բայց չենք կարողանում ապահովել 2 մլրդ խորանարդ մետր ջրապաահանջարկը: Համոզված եմ, որ չենք վերցնելու, նաև հաշվի առնելով, որ Արփա-Սևանից ակնկալում ենք լրացուցիչ ջրի մուտք»: