Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմության դերը կառուցողական քննադատությունն է. Գագիկ Մինասյան

Քաղաքականություն
Gagik-Minasyan

«Կես տարի առաջ կառավարությունը ներկայացրեց ընդամենը մեկ տարվա գործունեության ծրագիր։ Գործող կառավարությունը կարող էր  ներկայացնել ընդամենը մեկ բյուջեի նախագիծ , որը ընդունվեց երեկ ԱԺ ում։ Սակայն, երբ ուսումնասիրում ենք ներկայացված փաստաթուղթը, տեսնում ենք, որ այն բյուջեի նախագծի հետ ոչ մի կապ չունի»,- ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Պարոն Մինասյանի գնահատմամաբ. «2017 թվականին արձանագրվել  է 7, 5տոկոսի տնտեսական աճ, այս տարի՝ 6,5 տոկոսի տնտեսական աճ, եկող տարվա համար նախատեսվում է ընդամենը 4,9տոկոսի աճ , ակնհայտ է, որ կապիտալ ներդրումներում ավելի քան երկու անգամ նվազել է ամբողջ տարվա ցուցանիշը և իշխանափոխությունից հետո գործնականում կապիտալ ներդրումներ չեն եղել»: «Մասնավոր ներդրումները ևս կարևոր են, քանի որ դրանց աճով պարզ է դառնում, թե ներքին և արտաքին տնտեսվարողները որքանով են հակված հավատալու կառավարության կողմից հռչակված հեղախոխական տնտեսական աճին:   Ներքին ու արտաքին  ներդրողները ուղղակի չեն հավատում այն թռիչքային հեղախոխական աճի մասին  խոստումներին, որոնք ներկայացվել է կառավարության կողմից»,- նշում է Մինասյանը։ Բյուջեի ընդունման գործըթնացին անդրադառնալով՝ Գ. Մինասյանը նշեց, որ Խորհրդարանը մեծ և դրական քայլ կատարեց, չնայած որ երկուշաբթի սկսվում է պաշտոնական քարոզարշավը,սակայն խորհրդարանը մինչև վերջին օրը աշխատեց, որտեղ մեծ ներդրում ունեցավ  ՀՀԿ խմբակցությունը, քանի որ եթե ՀՀկ կուսակցությունը չմասնակցեր այդ քննարկումներին, խորհրդարանը չէր կարող այդ խնդիրները լուծել: Գ .Մինասյանի խոսքով, երբ  ընդդիմությունը անդրադառնում է  առկա խնդիրներին,  ընդդիմախոսները երբեմն նշում են, որ ձեր իշխանության ժամանակ էլ այս հարցերը  լուծված չեն լեղել , սակայն դա շատ սխալ մոտեցում է և  ցույց է տալիս, որ ընդդիմություն իշխանություն ինստիտուցոնալ փոխհարաբերությունները վերածվում են փողոցի լեզվակռվի: Ընդդիմության դերը կառուցողական քննադատությունն է, որովհետև միայն այդպես է հնարավոր վերացնել այն թերությունները, որոնք կան իշխանությունում: