A
A
Հեռուստամարաթոնով հանգանակվեց ավելի քան 11 միլիոն դոլար
Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Մարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին և շարունակվեց 12 ժամ։ Հանգանակությունը, սակայն, շարունակվում է, և հավաքված գումարը կարող է ավելանալ։