Բյուջեին կողմ քվեարկող Հանրապետականի մեկ ձայնի արժեքը (տեսանյութ)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին զարմացնում է, թե ինչպես հանրապետականը կողմ քվեարկեց նոր կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին, երբ ընդամենը շաբաթներ առաջ մեկ ձայնի պատճառով չընդունվեց Ընտրական նոր օրենսգիրքը։ «Հանրապետականի վրա հիմա կարելի է ամեն ինչ բարդել, որ իրենք են մեղավոր։ Բայց մենք պատգամավոր ենք եղել, գիտենք, թե ինչ է նշանակում մեկ ձայն ապահովելը։ 18 փախստական կար ՀՀԿ-ից, որ այլ դաշտ էր տեղափոխվել։ Այդ ոնց եղավ, որ 66 ձայնով կարողանում եք բյուջե ընդունել, իսկ այն օրը չկարողացաք....»,- ասում է ՀԴԿ նախագահ Արամ Սա րգսյանը, որի գլխավորած ուժը նաեւ ԸՕ-ն չփոխելու պատճառաբանությամբ չի մասնակցում արտահերթ ընտրությունններին։ Ընտրություններին չմասնակցող գոնե երեք ուժի՝ ՀԴԿ-ի, ԱԻՄ-ի եւ «Հայ կառուցողական» կուսակցության համար ԸՕ-ից բացի առաջնային է Սահմանադրության փոփոխությունը։ « Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ , որն ամենալուրջ խնդիրն է, որը ոչ միայն խոչընդոտում է քաղաքական գործընթացին, այլեւ հնարավորություն չի տալիս պետությանը լիարժեք գործելու»,- ասում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը առաջիկա ընտրությունները համարում է ապօրինի է։ «Պառլամետական ընտրություններին մենք գնում ենք, քանի որ երկիրը չունի վարչապետ։ Հարց՝ իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը»,- ասում է Պարույր Հայրիկյանը։ Ըստ նրա, իրականությունն այն է, որ այդ պաշտոնն այսօր թափուր չէ, քանի որ անհնար է պատկերացնել, որ հրաժարական տվածը պաշտոնավարում է։ «Ա1+»-ի հյուրերը ենթադրում են, որ վերջին վեց ամսում ամեն ինչ տեղի է ունենում քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում։ Արդյո՞ք այդպիսի պայմանավորվածություն շրջանակներում է ՀՀԿ-ն որոշել մասնակցել ԱԺ ընտրություններին։ Մանրամասները՝ տեսանյութում