Ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շեշտում է՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ. «Հավելյալ ջրառ չպետք է անել: Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ, սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ»: Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և պետք է զբաղվել հարցով՝ նույն տաշտակի առաջ չկանգնելու վտանգից խուսափելու համար։ «Կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի ոռոգման սեզոնի հարցերով։ «Այս պահից պետք է հսկողության տակ առնել ամբողջ համակարգը»-ասաց նա։