Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիարի դպրոցում դասադուլ է. Արարատ Միրզոյանի որոշումը զայրացրել է գյուղին (տեսանյութ)

Հասարակություն
1542640006_dproc-boxoq

Դասադուլ Սարիարի միջնակարգ դպրոցում: Աշակերտներն ու ծնողները բոյկոտում են, քանի որ դժգոհ են տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքներից: Բանն այն է, որ նախկին տնօրենի թոշակի անցնելուց հետո հայտարարվել էր նոր մրցույթ: Հայտ են ներկայացրել երկու թեկնածու՝ դպրոցի աշխատակից Աննա Կարապետյանն ու Աննա Ավետիսյանը, ով երգ-երաժշտության մասնագետ է: Մրցույթի ընթացքում նրանք 4-ական միավոր են հավաքել: Ըստ սահմանված կարգի, ընտրությունը կատարել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Վերջինիս որոշումն էլ զայրացրել է սարիարցիներին: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում