Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն ուղարկվել է ԿԳՆ

Հասարակություն
222-1

ԵՊՀ ՈւԽ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվեց ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը,որն այսօր ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը: Առկա փոփոխություններում հաշվի են առնվել ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 2-ի գրությամբ մեզ ուղարկած, դիտարկումները և այս ընթացքում ուսանողների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկները: Ուսանողները լիահույս են,որ ողջամիտ ժամկետներում կանոնադրությունը կհաստատվի ԿԳ-ի կողմից:    ԵՊՀ Ուսանողական խորհուրդ