Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են քաղաքական ուժերի ընտրաթերթիկների համարները (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-nkar

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում վիճակահանությամբ որոշվեց ԱԺ 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հերթական համարների կանոնակարգման հարցը:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրական օրենսգրքի համաձայն գրանցեց ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերի ընտրական ցուցակները: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները վիճակահանության արդյունքում հետևյալ համարներն ստացան:

  1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
  3. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
  4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: