Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հարկեր հորինելն անտեղի եմ համարում. Վահե Էնֆիաջյան

Քաղաքականություն
BHK

ԲՀԿ-ն գնում է ընտրությունների, գնում է իր ծրագրերը ներկայացնելու, իսկ թե ինչ ներգրավվածություն կունենա խորհրդարանում, դա կորոշի ժողովուրդը,  ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Մենք ունենք քաղաքական ծրագրեր ու լավ կադրեր, որոնք իրենց նպաստը կարող են բերել երկրին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ն առավելագույնս փորձելու է ներկայացվածություն ունենալ խորհրդարանում: Եթե ասում ենք ժողովուրդն է որոշողը, ինչո՞ւ չեք թողնում որոշի», - ասաց նա: Պետք է փորձել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել` անդրադառնալով ՊԵԿ-ի նոր նախագծին, ասաց պատգամավորը:  Ըստ նախագծի առաջարկվում է դրսից ստացված եկամուտը հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել: «Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ, այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, հորինելն անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովել, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել», - ասաց նա: