Ընտրությունից 20 օր առաջ. Նախընտրական հանրահավաքը փորձեցին կասեցնել զենքի սպառնալիքով (տեսանյութ)
Ընտրություններին մնացել է 20 օր 2017թ. ի՞նչ միջադեպ արձանագրվեց Ջրառատում քվեարկությունից 20 օր առաջ, ի՞նչ առնչություն ուներ Լևոն Երանոսյանը և ո՞վ էր փորձում զենքի սպառնալիքով կասեցնել ՕՐՕ-ի հանրահավաքը։ Իսկ ե՞րբ ենք լավ ապրելու։ Ի՞նչ դեղատոմս էր առաջարկում վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ո՞ւմ էին պաշտպանում Փաշինայից Մալաթիայի բնակիչները 2012-ին։ 2007-ին ի՞նչ նորամուծություն կիրառվեց նախընտրական տեսահոլովակում։ Ո՞ր գումարման ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ վիճարկվում էին նախագահի ընտրության արդյունքները։ Ինչո՞ւ շիրակցիները 2003 թվականին խոսելու հերթ չէին տալիս Ստեփան Դեմիրճյանին։ Ինչպե՞ս էր 1999 թվականին բացատրում զինվորականների ակտիվացումն ընտրություններին սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը։ Ո՞ր թեկնածուի առաջադրման կեղծ փաստաթղթերի առաջ աչք փակեց ԿԸՀ-ն դեռ 1995 թվականին։ Հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Ի ԴԵՊ Թարմացնելու համար ընթերցողի հիշողությունը, պարզելու համար, թե որքանով ուշադիր ենք հետևել քաղաքական գործընթացներին, առաջարկում ենք մասնակցել վիկտորինային և պատասխանել ստորեւ ներկայացված հարցերին։