Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք» դաշինքը այլընտրանք է լինելու «Քաղացիական պայմանագրին». Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
UCMCbV-ufls

«Մենք»- դաշինքի անվան ընտրությունը  Արամ Սարգսյանինն է, ինչպես նախկինում «Ելքի» և «Լույսի» պարագայում:

«Իմ կողմից ընտրած անունները միշտ հաջողություն են ունեցել, շատ եմ ցանկանոում, որ «Մենք»-ն էլ այդ հաջողությունը ունենա»,-ասաց նա:

Ինչու «Հանրապետությունը»  չի մասնակցում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով։

«Նախկինում բանակցություններ եղել են արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու շուրջ: Բայց, քանի որ Երևանի ավագանու ընտրություններին այդ կուսակցությունը որոշեց առանձին մասնակցել և մեծ հաջողություն ունեցավ, այլևս անիմաստ էր շարունակել բանակցությունները և նոր դաշինք ձևավորել»,- բացատրեց նա։

Արամ  Սարգսյանն անդրադարձավ նաև «Լույս» դաշինքի պառակտմանը.

«Լուսավոր Հայաստան կուսակցություն»-ը համարում է, որ իր ուժերը բավարար է ընտրություններին միայնակ մասնակցելու համար: Չնայած նրան, որ «Լույս» դաշինքը ի սկզբանե ձևավորվել էր նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու համար»:  

ՔՊ-ի  հետ հակասություններից մեկն էլ ԵԱՏՄ-ին անդամակցությունն է:

«Այդ ուղին ճիշտ ճանապարհով չի տանելու: Այդ իսկ պատճառով մենք հուշագիր ենք կնքում  «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, որոնց հետ նույն գաղափարներն ունենք»:

«ԵԱՏՄ-ին անդամակցելը եղել է ամենամեծ վրիպումը,- նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը,- Ոչ թե վատացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ դրանք առողջացնել է պետք»

ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը նույնպես դաշինքի անդամներին գոհունակություն չի տալիս: Ըստ Արամ Սարգսյանի պետք է նաև այլ կառույցների հետ համագործակցել:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը պետք է խորացնել, չպետք է մնալ միայն ՀԱՊԿ-ի հույսին, որտեղ մթնոլորտը լրիվ այլ է»: 

Դաշինքի անդամ կուսակցությունները այլ ուժերի հետ նունպես բանակցություններ ունեցել են: Չեն բացառում, որ իրենց ցուցակում կլինեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:  Բայց մի բան հստակ է:

«Մեր ցուցակում չեն լինելու կոռումպացված, հանցավոր ռեժիմի հետ համագործակցություն ունեցած, հասարակության մատից փուշ չհանած, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»,-վստահեցրեց Քոքոբելյանը: