Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են Շիրակի ՔՊ-ի վարկանիշային թեկնածուները. Առավոտ

Քաղաքականություն
11689_b

Այսօր Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանից հետաքրքրվեց, թե հստակեցվա՞ծ է արդյոք Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների ցուցակը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ն Շիրակի մարզից 15 վարկանիշային թեկնածու է առաջադրելու։ Կարապետ Մխչյանն ասաց․ «Այո, հստակեցված է, երբ որ հրապարակման ենթակա լինի, այդ ժամանակ կհրապարակենք»։ Կարապետ Մխչյանն ասաց․ «Այո, հստակեցված է, երբ որ հրապարակման ենթակա լինի, այդ ժամանակ կհրապարակենք»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն` հիմա ոչինչ չունե՞ք ասելու,Կարապետ Մխչյանն ասաց․ «Ոչ, ցավոք սրտի՝ ոչ»։ Մեր հաջորդ հարցին՝ այդուհանդերձ ստիպված ենք ձեզ հարցնել՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի՝ ՔՊ ռեյտինգային ցուցակով առաջադրվելը, Կարապետ Մխչյանն ասաց․ «Եթե անուններ եք տալու՝ կա՞, թե չկա՞, անտրամաբանական կդառնա, նույն տրամաբանությամբ ես կարող էի ցուցակը հանրայնացնել»։ Վերջինս մեզ անգամ խորհուրդ տվեց․ համբերել մեկ-երկու օր, մինչև որ ցուցակները կհրապարակվեն։ «Ցուցակները կհրապարակվեն և վերջ, լա՞վ, եթե անուններ եք տալու, որ ես հերքեմ կամ հաստատեմ, միևնույնն է՝ ո՛չ հերքելու եմ, ո՛չ էլ հաստատելու եմ, ոչ մի բան չեմ ասելու»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով