Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ջախջախեցին իրենց մրցակիցներին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի վերջին ութ հանդիպումները: E խմբում Մյունխենի «Բավարիան» երկրորդ անգամ նույն հաշվով հաղթեց ԱԵԿ-ին ու վաստակած 10 միավոր շարունակում է վստահ գլխավորել աղյուսակը: Նրան շարունակում է հետապնդել «Այաքսը», որը 8 միավոր ունի եւ դեռեւ խաղալու է գերմանացիների հետ: F խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ ջախջախեց Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին» ու տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Անգլիացիները երեք միավորով գերզանցում են ֆրանսիական «Լիոնին», 6-ով՝ «Հոֆենհայմին»: G խմբում աղյուսակը գլխավորում են Մադրիդի «Ռեալն» ու «Ռոման», որոնք այս տուրում տարան իրենց երրորդ հաղթանակները և 9-ական միավորով շարունակում են կիսել 1-2-րդ տեղերը: H խմբի ընդգծված առաջատար «Յուվենթուսը» չնայած սեփական դաշտում անսպասելի զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն վաստակած 9 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Անգլիացիները դեռեւս հետ են մնում 7 միավորով, իսկ իսպանական «Վալենսիա»՝ 4-ով: Չեմպիոնների լիգա 4-րդ տուր 7 նոյեմբերի E խումբ «Բավարիա» (Գերմանիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 2:0 Գոլերը՝ Լևանդովսկի՝ 31 (11մ), 71: «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1 Գոլերը՝ Ժոնաս՝ 29 – Տադիչ՝ 61: F խումբ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 6:0 Գոլերը՝ Դավիդ Սիլվա՝ 13, Ժեզուս՝ 24 (11մ), 72 (11մ), 90+2, Ստերլինգ` 49, Մարեզ՝ 84: «Լիոն» (Ֆրանսիա) - «Հոֆենհայմ» (Գերմանիա)՝ 2:2 Գոլերը՝ Ֆեկիր՝ 19, Նդոմբելե՝ 28 –Կրամարիչ՝ 65, Կադերաբեկ՝ 90+2: G խումբ «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:5 Գոլերը՝ Բենզեմա՝ 20, 37, Կազեմիրո՝ 23, Բեյլ՝ 40, Կրոոս՝ 67: ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 Գոլերը՝ Սիգուրդսոն՝ 51 –Մանոլաս՝ 4, Պելեգրինի՝ 59: H խումբ «Յուվենթուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:2 Գոլերը՝ Ռոնալդու՝ 65 –Մատա՝ 86, Բոնուչի՝ 90 (ինքնագոլ): «Վալենսիա» (Իսպանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:1 Գոլերը՝ Մինա՝ 14, 42, Սոլեր՝ 56 – Ասալե՝ 37: