Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է ԱՆՕԿ նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը

Քաղաքականություն
3193

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Աշխատանքային այցի նպատակը գործակցությանը նոր թափ հաղորդելն ու առաջիկայում համատեղ ջանքերով նոր ծրագրեր կյանքի կոչելն է: ԱՆՕԿ նախագահի և Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերությունների հիմքում ընկած է միմյանց նկատմամբ ունեցած վստահությունը: