Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի անունը հայտնի է

Քաղաքականություն
HAPK

ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: Այս մասին տեղեկանում ենք  Коммерсантъ-ից: Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Համաձայն սահմանված կարգի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յու․ Գ․ Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնից», – հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: