Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՍՑԵԱՏԵՐ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ ՍԵՎԻ ԲՈԼՈՐ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ

Մշակույթ

«Այս նկարչի դիմանկաները արված են առանց բնորդների եւ կոնկրետ մարդիկ են, բայց անուններ չունեն»,-պատմում է վաղամեռիկ գեղանկարիչ Կարո Մկրտչյանի նկարների մասին ճարտարապետ Համլետ Խաչատրյանը եւ ցավով նշում, որ իր դիմանկարն էլ պիտի աներ, բայց կիսատ մնաց:

Կարո Մկրտչյանի կտավները առաջին անգամ են ներկայացվում հայ հասարակությանը, եւ միլիոնների արժողությամբ հավաքածուն առաջին ցուցադրությանն է պատրաստվում նրա անունը կրող նորաբաց պատկերասրահում:

Պատկերասրահի տնօրեն Արտյոմ Մկրտչյանի հավաստմամբ շատ երկրներից են եկել նկարները գնելու, բայց իրենք չեն վաճառել, պահել հայ այցելուների համար:

«Հիմա, նկարչի մահից 6 տարի անց, արխիվացվում են գործերը եւ նկարները տեսքի բերվում»,- «Ա1+» ասաց պատկերասրահի տնօրենը: Պատկերասրահի աշխատակցուհին հավաստիացնում է, որ շատ են նկարներով հետարքրվողները, քանի որ հիմա ցուցասրահում ներկայացված դիմանկաները «այլմոլորակայինների նման մուգ ու բաց գույներ ունեն»:

Նկարչի տարօրինակությունների մասին է խոսում նրա ընկերը` Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետ Համլետ Մկրտչյանը, ով պատմում է, որ նկարչի արհեստանոցում բոլոր նկարները շրջված էին դրված եւ նա ամաչում էր ցույց տալ իր գործերը:

«Մեր ժամանակների բոլոր նկարիչները գնացին նորաձեւթյան հետեւից, իսկ ինքը անցել էր դասականին, իր պես կտավ մշակող չկար»,- ասաց Համլետ Մկրտչյանը:

«Դիմանկարները շատ խորն են, մի տեսակ թատերականացված, անտարբեր չես կարող անցնել են,- ասաց նա եւ ավելացրեց,- Շուտով այս անունը հայտնի կլինի, երբ հայ արվեստասերներն էլ կծանոթանան այդ առեղծվածային նկարչին»:

Հայ լայն հասարակությանն անհայտ նկարիչ Կարո Մկրտչյանն մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների, ստացել տարբեր մրցանակներ: