Ինչո՞ւ Նորք-Մարաշի գործով անձանց վրա չի տարածվում համաներումը. Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադարձ կատարեց ՊՊԾ-ը գունդը գրաված խմբին։ Այդ խմբի գործողությունների արդյունքում 3 ոստիկան է զոհվել, եղել են բազմաթիվ պատանդներ, այդ թվում բժիշկներ... արժանացել է համաներման, իսկ Նորք-Մարաշի գործով խմբի վրա չի տարածվել համաներումը: ՍԻՄ կուսակցության նախագահը մասնավորապես նշում է. «Ինչո՞ւ Նորք-Մարաշի գործով անցնող անձանց վրա չի տարածվում համաներումը, այն դեպքում, երբ նրանց արածների վտանգավորությունը մի քանի անգամ նվազ է, քան ՊՊԾ գունդը գրավողների, իսկ հետևանքներ ընդհանրապես չկան»: Պատգամավորը հղում է անում նաև սահմանադրությանը. «Ինչո՞ւ եք խախտում սահմանադրության 28 և 29 հոդվածները, օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, ինչո՞ւ եք թույլ տալիս խտրականություն, ինչո՞ւ չեք ազատում այդ մյուս խմբին, որի գործողություններն ընդհանրապես չեն եղել և հետևանքներ չեն եղել»: