Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբեմն ցմահ ազատազրկումը սպաների անհարգալից վերաբերմունքի արդյունք է եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
Naira-Zohrabyan

«93 ցմահ ազատազրկվածներից 16-ը 18-ից 21 տարեկանում են կատարել արարքը»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Անդրադառնալով միջազգային փորձին, ավելացրեց. «Օրինակ՝ Բոսնիայում, Ավստրիայում ցմահ ազատազրկում նշանակում են 21 տարեկանից սկսած»:    Այնուհետև անդրադարձավ բանակում, ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքերին: 93 ցմահ ազատազրկվածներից 13-14-ը զինվորական ծառայության ժամանակ, բանակում կատարած դեպքերն են: Խոսելով բանակի դեպքի վերաբերյալ՝ առանձնացրեց հետևյալը. «Լինենք մեր խղճի առջև անկեղծ: Սպան փորձել է անարգել զինվորին: Կրկնում եմ էդպիսի դեպքեր ունենք, դատապարտվել են ցմահ ազատազրկման: 18, 19, 20 տարի նստել են: Արդյունքում եղել է սպայի մահը: Իրավունք ունե՞ն ակնկալելու, որ գոնե ռեժիմ կփոխվի, որ  գոնե ներմամբ վաղաժամկետ ազատ կարձակվեն: Հորդորում ենք դեպքերը կրկին քննել, անհատական մոտեցում ցուցաբերել, հատկապես մեկ վկայով, մեկ ցուցմունքով ազատազրկվածների»։