Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը վախենո՞ւմ է ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ որևէ բան ասել (տեսանյութ)

Քաղաքականություն
LGBT

«Հանուն ազգի յուրաքաչյուրիս քայլը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանի համոզմամբ՝  ամբողջ աշխարհում այլասերվածություն քարոզելու ալիք է բարձրացել: Ըստ նրա՝ ԼԳԲՏ շարժումը ֆինանսավորվում է միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից: «Համաշխարհային տրանսկորպորացիաները նրան ֆինասավորում են, որպեսզի նա քաոս տարածի ամբողջ աշխարհում, և ես վստահեցնում եմ, որ ԼԳԲՏ ալիքը ևս քաոս առաջացնելու  համար է»: Հրայր Կոստանյանը պնդեց, որ իշխանությունը վախենում է ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ որևէ բան ասել: «Եվրոասոցացման պայմանագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մեծ չափի ֆինանս է տրվելու Հայաստանին: Այդ ռեսուրսները չկորցնելու համար փոքրամասնություններին պետք է տրվեն լայն իրավունքներ»: