ՍԻՄ-ը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկեց ՀՀ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում կայացվեց, որ թեեւ ընտրությունները անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է մոտակա ընտրություններին: Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձեւավորել նախընտրական ցուցակ: Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորեց, անհրաժեշտության դեպքում, բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ: Կուսակցության Նախագահությունը որոշեց հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին: ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն