A
A
Սահմանախախտ է ձերբակալվել
ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի ուղեկալի մոտ առանց փաստաթղթերի անհայտ անձ է ձերբակալվել, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը Աֆղանստանի քաղաքացի է։ Լավ կյանքի որոնումներով սահմանախախտն ապօրինաբար անցել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան, Իրան-Թուրքիա սահմանները և միայն Թուրքիայից Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահներիկողմից։ Սահմանախախտը հանձնվել է իրավասու մարմիններին։ Տեղեկությունն ստացել ենք ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունից։