Հայաստանում ձևավորվում է միակուսակցական համակարգ. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվելռուսական Lenta.ru-ին։ Քոչարյանն անդրադարձել է սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին։ - Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են։ Սա անկասկած, բեկումնային պահ է։ Հայաստանի վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, ինչի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ լիովիոն դոմինանտ է լինելու կուսակցական մի միավորը։ Այդ քաղաքական միավորում էլ դոմինանտ է լինելու մեկ մարդ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի։