Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախորդ իշխանությունը շահագրգռված չի եղել Հոկտեմբերի 27-ի գործի ամբոջության բացահայտմամբ. Աշոտ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1a9219fc7a3fb336beff17b9c2533e3f

Կառավարության ծրագրում նշված էր, որ պետությունը հետամուտ կլինի Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների բացահայտմամբ. փաստաբան Կարեն Դեմիրճյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտմանը, նշեց, որ նախկին իշխանությունները շահագրգռված չեն եղել այդ գործի բացահայտմամբ, որովհետև կան հարցեր, որոնք հնարավոր է կապված լինեն նրանց հետ: Փաստաբանը հույս ունի, որ նոր իշխանությունը հետամուտ կլինի այդ գործի կազմակերպիչների բացահայտմամբ: «Ես ծանոթ եմ թե՛«ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրին, թե՛ կառավարության ծրագրին, որոնցում նշվել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է բացահայտվի»: «Կա իրավական հիմք, որով պետությունը պետք է  վերաբացի այդ գործը, որովհետև տարիներ առաջ Հոկտեմբերի 27-ի գործով կազմակերպիչների մասով քրեական գործը կարճվել է»: Փաստաբանը նշեց, որ այդ մասին իմացել են մամուլի հրապարակումներից, իրենց՝ որպես տուժող կողմի չեն  ուղարկել այդ որոշման օրինակը:  Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ բողոքարկման ենթակա դատական ակտերի նախաքննության մարմնի որոշմումների ժամկետը սկսվում է այն օրվանից, երբ շահագրգռված անձը ստանում է այդ փաստաթուղթը, որը պետք  է բողոքարկի: «Երբ որ մենք կստանանք այդ փաստաթուղթը, կսկսենք այդ կարճված գործով շարունակել մեր գործունեությունը»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը: