Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե՛ Հայաստանում, թե՛ դրսում կային ուժեր, որոնց Կարեն Սերոբիչը խանգարում էր. Ռիմա Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Rima-nkar

Ազգային ժողովի այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի վրա ծաղիկներ խոնարհելուց հետո, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը  պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. <<Բոլորիս համար ծանր օր է, սա մեծ կորուստ էր>>:  Ըստ Ռիմա Դեմիրճյանի՝ վերջերս շատ են հետաքրքրվում Կարեն Դեմիրճյանով, հատկապես երիտասարդները, ինչը իրեն շատ է դուր գալիս: Խոսելով Հոկտեմբերի 27-ի 8 զոհերրի մեղավորների մասին, նա նշեց, որ թեև փաստեր չունի, բայց իր համար պարզ է, թե ովքեր են գլխավոր մեղավորները: Չի բացառում արտաքին ուժերի միջամտությունը: <<Համոզված եմ, որ  և՛ Հայաստանում, և՛ դրսում կային ուժեր, որոնց Կարեն Սերոբիչը շատ էր խանգարում>>:  Ռիմա Դեմիրճյանի կարծիքով՝ անկախ նրանից նոր իշխանությունը կհասնի հաջողության, թե՞ ոչ, այնուամենայիվ պետք է վերաբացի Հոկտեմբերի 27-ի գործը: << Շատ բարդ գործ է: Հանցագործները միայն կիլերներ են, նրանք բան չգիտեն>>: