Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կլինի կառուցողական-արմատական ընդդիմություն. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

ՀՀԿ-ն կլինի «արմատական-կառուցողական» ընդդիմություն, բայց պարտադիր կնկատի նաեւ դրականը. «Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ լինել ընդդիմություն։ Մենք մտնում ենք Ազգային ժողով՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու»: ՀՀԿ-ն  առաջիկա օրերին հայտարարություն կանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցի եւ ցուցակների վերաբերյալ: «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, մենք այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին։ Կարող եմ ասել, որ մասնակցության դեպքում կուսակցության ցուցակը պետք է լինի քաղաքական ցուցակ, միանշանակ քաղաքական։ Կլինի ընդդիմությանը հարիր ցուցակ»։ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել ԼՂ հարցով։ «Պետք է հրապարակում միտինգ անենք ու ասենք, որ «սիրելի ժողովուրդ, մենք մեր ազատագրված տարածքները հետ ենք վերադարձնում» և հանրային աջակցության ներքո ժողովուրդը պետք է համաձայնի ու հե՞տ վերադարձնենք մեր ազատագրված տարածքները։ Դա՞ եք լուծում պատկերացնում, ես այդպիսի լուծում չեմ պատկերացնում»։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը սխալ է համարում Ջոն Բոլթոնի կողմից  ամերիկյան եւ ռուսական զենքի համեմատությունը: «Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային  կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ դա կվերաբերի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին։ Դա ավելի է լարում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել կողմերին, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի ուժեղ»: