A
A
ԵՊՀ-ն կզեղչի Ապրիլյանի մասնակից առաջադիմող ուսանողների վարձի 50 տոկոսը
2016 թ.Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ԵՊՀ ուսանողների վարձը նախկինում զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով: Քանի որ ՀԵՀ-ը չի գործում, ապրիլյանի մասնակից ուսանողները փաստացի զրկվում էին արտոնության մի մասից։ Երևանի պետական համալսարանի ռեկտորատն այսօր որոշել է, որ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30%-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20 %զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից: