Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ի շանսերը նոր խորհրդարան անցնելու համար շատ քիչ են. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-qocharyan

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ մեր հասարակությունը գնում է ընտրելու ոչ թե խորհրդարան, այլ երկրի ղեկավար. «Մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական երկիր լինելուն: Հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ է խորհրդարանական երկիրը»: Անդրադառնալով խորհրդարանական ուժերի նոր խորհրդարան անցնելու հնարավորություններին, Կարեն Քոչարյանը նշեց, որ ԲՀԿ-ի վարկանիշը զրո չէ: «ԲՀԿ-ն ունի և՛ ֆինանսական ռեսուրսներ, և՛ կառույցներ, և՛ փորձ: Այս  ամեն ինչը հաշվի առնելով բնական է, որ ԲՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը»:  «ՀՀԿ-ի շանսերը նոր խորհրդարան անցնելու համար շատ քիչ են»,- նշում է քաղտեխնոլոգը: Հանրապետականը, եթե փորձի վերականգնել իր նախկին գաղափարախոսությունը, որը կար կուսակցության ստեղծման ժամանակ,  և եթե ՀՀԿ-ում մնան այն կադրերը, որոնք ունակ, խելացի և փորձառու են, կարող են լուրջ ընդդիմադիր ուժ ներկայանալ: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն երկու մասի է բաժանվել: «Առաջին մասը գտնում է, որ չպետք է մասնակցել արտահերթ ընտրություններին, իսկ երկրորդ մասն էլ կարծում է, որ պետք է կազմել ցուցակ, որտեղ ներգրավված կլինեն  «մաքուր» մարդիկ»:  Քաղաքական այն ուժերի դիտարկումը, թե քաղաքական ուժերը և հասարակությունը պատրաստ չեն դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, բանախոսները դեմագոգիա են անվանում: «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հույս ունեին, որ ընտրությունները կլինեն  մայիսին, որովհետև ոչ թե իրենց վարկանիշը կբարձրանար, այլ կընկներ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը»,- նկատեց  Կարեն Քոչարյանը: