ՄԻԵԴ-ը Մարտի 1-2 դեպքերով եւս երկու վճիռ է հրապարակել
ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։ Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում, կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար։ Այս մասին տեղեկացնում է նրանց պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Գրիգոր Ոսկերչյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իսկ Մասիս Այվազյանը 1 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման: