Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաճընի հերոսամարտի 100-ամյակը կնշվի ֆիլմաշարով

Հասարակություն
111111111111-1

Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98-ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Ցերեկույթը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ հանձին նախագահ Հովհաննես Գրիգորյանի: Նրա խոսքով՝ Միությունը հերոսամարտի 100-ամյակին նախատեսում է թողարկել ֆիլմաշար, որի համար համապատասխան նյութը հավաքվել է տարիներ շարունակ: «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք, մեզ հետ չեն, բայց նրանց խոսքը, նրանց պատգամը ցանկանում ենք փոխանցել մեր հետագա սերունդներին, ուստի որոշել ենք 100-ամյակի առթիվ ֆիլմաշար պատրաստել»,-նշեց Հ. Գրիգորյանը: Նա հավելեց նաև, որ նպատակ ունեն նաև հրատարակել գրքեր, որոնք նորովի կլուսաբանեն հերոսամարտը, որովհետև, ըստ պարոն Գրիգորյանի, դեռ կան հարցեր, որոնք կարոտ են հավուր պատշաճի ներկայացման: Նպատակ կա նաև կազմակերպելու գիտաժողով՝ աշխարհասփյուռ հաճընցիների, պատմաբանների և համապատասխան այլ մասնագետների մասնակցությամբ:    «Տեսակետ» մամուլի ակումբ