A
A
Կհրապարակվի քաղաքացին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով վճիռը
Այսօր՝ ժամը 16։58-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը: Գ. Սիմոնյանին իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Քաղաքացին որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա․ Մարտիրոսյանի որոշումը: Որոշումը վերացնելու պահանջով Գ. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է ՀՀ Վարչական դատարան: