Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Հասարակություն
arcax4

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված, կազմակերպվել է «Բերքի տոն»:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, և ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը: Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանն ասել է, որ շրջանի 35 համայնքներ ներկայացրել է 28 տաղավար: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Մարտունու շրջանից մասնակցողների քանակն ավելացել է: Տաղավարներում էլ փորձել ենք բերքն ու բարիքը վաճառել շուկայականից ցածր գներով: Գյուղատնտեսական տարին բարենպաստ էր, ինչն էլ նպաստել է, որ շրջանն այսօր ներկայանա առատ բերք ու բարիքով, որը յուրահատուկ է մեր բնակլիմայական պայմաններին: Փառատոնը շատ արդյունավետ հարթակ է, որը հնարավորություն է տալիս գյուղացուն և արտադրողին վաճառել իր բերքը: Ժողովրդի կողմից նկատվում է ակտիվություն, ինչը տարեցտարի զգալիորեն աճում է, և փառատոնը վերածվում է ազգային համախմբության»,- ավելացրել է Է. Բարսեղյանը: Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն էլ նշել է, որ այս տարի ևս ներկայացրել են մերձարևադարձային մրգերից կիվանոն և ֆիզալիսը: Մանրամասն՝ այստեղ