Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս-ամերիկյան առաքելությունն ընդհատվել է

Քաղաքականություն
6FD1E1E7-6CC6-42A6-8E6D-D270E651D8C1_w1023_r1_s

Ռուս-ամերիկյան տիեզերագնացների առաքելությունն արտակարգ վայրէջք է իրականացրել Ղազախստանում՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
Ռուս-ամերիկայն առաքելության «Սոյուզ» տիեզերանավը իր մեկնարկից կաճ ժամանակ անց, արտակարգ իրավւճակի պատճառով վերադարձել է երկիր։ NASA-ն տեղեկացնում է, որ տիեզերանավն ունեցել է խնդիրներ, որոնք բացահայտվել են Ղազախստանի Բայկանուր տիեզերակայանից դեպի տիեզերք առաքելության մեկնումից հետո: Տիեզերանավն առանց խնդիրների վերադարձել է երկիր՝ վայրէջք կատարելով Ղազախստանի արևելքում տիեզերակայանից ոչ հեռու: NASA-ն հաղորդում է, որ տիեզերագնացներ Նիկ Հագյուն և Ալեքսեյ Օվչինինը իրենց լավ են զգում: NASA-ն տեղեկացնում է նաև, որ Ռուսկոսմոսի հետ միասին իրականցնում է հետաքննություն՝ անսարքության պատճառները բացահայտելու համար: NASA-ի նախկին տիեզերագնաց Քևին Ֆորդը ողջունել է ինժեներական անձնակազմի աշխատանքը՝ արտակարգ վայրէջքը հաջող կազմակերպելու համար: Ամերիկայի Ձայն