Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանության օրն է

Քաղաքականություն
axjik

Այսօր աղջիկ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն ընդունվել է 2012 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից: Միավորված ազգերի կազմակերպությունն այն ընդունեց աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանության,  և  նրանց վաղաժամ ամուսնությունները  կանխելու նպատակով: Այս օրը հիշեցնում է, որ պետք անրադառնալ աղջիկ երեխաների հետ կապված խնդիրների լուծմանը և նրանց կողմից մարդու իրավունքների իրագործմանը: 2010 թվականին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության ՝ ամուսնության նվազագույն տարիքը սահմանել 18 տարեկանը:  Միանշանակ այս օրինագիծը  դրական ազդեցություն ունեցավ մի շարք երկրներում (Հայաստան,Բոլիվիա, Եթովպիա,Նեպալ), սակայն եղան նաև երկրներ, որտեղ էական փոփոխություն չեղավ: Այդ երկրներում աղջիկ երեխաներից ամեն երրորդը ամուսնանում է մինչև չափահաս դառնալը (Չինաստան, Լատինակյան Ամերիկայի մի շարք երկրներ և այլն): Սա միանշանակ իր հետ բերում է թե ֆիզիկական, թե հոգեբանական լուրջ խնդիրներ: 2016 թվականին  ՀՀ Աժ-ն  ընդունեց  սեռով պայմանավորված հղիության ընդհատման օրենսդրական կարգավորումը:  Ըստ այս կարգավորման՝ նկատելի դարձավ սեռով պայմանավորված հղիության ընդհատման թվի կրճատում:  Բայց այնուամենայնիվ՝ ըստ վիճակագրական տվյալների,  նորածինների թվում առաջատար է տղաների թիվը: Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 16189 երեխա, այդ թվում 7648 աղջիկ և 8541 տղա: Արդյունքներից պարզ է դառնում , որ տղաների թիվը համեմատած աղջիկների ինչպես միշտ ավելին է: