Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն աշխատի, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ, կառավարության նիստից հետո ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Պաշտոնյային, առավել եւս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»: Հարցին, թե ի՞նչ հետեւություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից 40 հազար հեկտարի հետ կապված կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց. «Շիրակի մարզպետի մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի մեջ խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, եւ յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել: Դա պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունի»։