A
A
Ինչո՞ւ է Քրիշտիանու Ռոնալդուն բոյկոտում Ազգերի լիգայի խաղերը
Իտալական «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցում Ազգերի լիգայի խաղերին, քանի որ դրանք բոյկոտոմ է: Այսօր այս մասին հայտարարարել է հայտնի իտալացի լրագրող Թանկրեդի Պալմերին: Ըստ նրա պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ իր նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը», ինչպես նաեւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր դեմ հակաքարոզչական շարժում են սկսել: Հենց դրանով է բացատրում Քրիշտիանու Ռոնալդուն այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն 2017/18թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել ոչ թե իրեն, այլ Լուկա Մոդրիչին: Այդ իսկ պատճառով, ֆուտբոլիստը որոշել է «պատժել» Եվրոպայի ֆուտբոլային միությունների ասոցիացիային եւ անտեսել դրա կողմից անցկացվող նոր մրցաշարը՝ Ազգերի լիգան: