Նախագահի երդմնակալության ժամանակ օգտագործված գորգը կհանձնեն Համալիրին
Ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ օգտագործված գորգի մի մասը կհանձնեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:Այս որոշումը Կառավարության օրակարգում է և կքննարկվի վաղվա նիստում: Մարզահամերգային համալիրում կայացած երդմնակալության ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել 600 քառ. մետր ուղեգորգ: Արարողությունից հետո 306 քառ. մետր մակերեսով ուղեգորգը տեղափոխվել է Ազգային ժողով, իսկ 294 քառ. մետրը մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 294 քառ. մետր մակերեսով ուղեգորգը, որն անվնաս ապամոնտաժման և տեղափոխման անհնարինության պատճառով չի տեղափոխվել, հաշվառված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչակա նհիմնարկի հաշվեկշռում: Հիշեցնենք, որ 600 քմ ուղեգորգի 1քմ ձեռք էր բերվել 8500 դրամով: Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 294 քառ. մետր մակերեսով, 2499.0հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ուղեգորգն անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: