Փաշինյանն ադեկվատ չէ. Արամ Հարությունյան (տեսանյութ)
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարիք չկա. «Կներեք, ընտրական օրենսգիրք չկա դեռ, հիմա ռեյտինգայինով է գնալու, ես ինքս մի անգամ գնացել եմ Իոաննիսյանի գլխավորած քննարկումներին ու չեմ հասկացել, թե էդ մարդիկ ինչ են ուզում, կարծես էդ խնդիրը չեն էլ ուզում լուծել»: Քաղաքագետ Արա Պապյանն էլ առաջարկում է ժողովրդի շրջանում հարցախույզ իրականացնել և պարզել՝ ուզո՞ւմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Արամ Հարությունյանի արձագանքը չի ուշանում. «Եթե ժողովուրդը որոշի բանակ չունենանք, պիտի չունենա՞նք»: Արա Պապյանը պատասխանում է. «Այո, եթե ժողովուրդը որոշի, ուրեմն այդպես է, բայց ժողովուրդն այդպիսի բան չի որոշի»: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադեկվատ չէ. « Նա կարողա առավոտը զարթնի, կամուֆլյաժը հագնի, դուխով գլխարկը դնի ու հարձակվի չգիտեմ ում վրա»: Ըստ Արա Պապյանի՝ եթե դեկտեմբերին ընտրություններ չլինեն, ձմեռը ծանր է լինելու: