Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Քաղաքականություն Պաշտոնական
1-5

«Գնում եմ ներկայացնելու ՏԿ նոր նախարարին»,- ֆեյսբուքյան գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է: Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական երկիր՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ անելիք ունի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը։ Նախարար Հակոբ Արշակյանին հաջողություն մաղթելով՝ ընդգծեց, որ ազգի ողջ պրոֆեսիոնալ ներուժը համախմբելու կարիք կա, իսկ կառավարության հիմնական խնդիրը հայրենիքն ազատ և երջանիկ դարձնելն է։ Նորանշանակ նախարարը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասաց, որ վարչապետի առաջադրանքները հստակ են ու հասկանալի և խոստացավ, որ գործող թիմն ամեն ինչ կանի առաջադրանքները կատարելու համար։