Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում եռյակ է ծնվել. shamshyan.com

Հասարակություն
erexa

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին: Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոթեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»: