Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհաջողվեց մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվողին ՔԿՀ-ից դատարան բերել

Հասարակություն
po.hcav_

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործի քննությունը:  2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:  Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:  Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ՀՀ Վճռաբեկ  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային որոշումներին:  Հովիկ Մատինյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբան Արշակ Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:  2018թ. հոկտեմբերի 1-ին դատավոր Ս. Բաղդասարյանը նախ մեկ ժամ ուշացումով եկավ նիստի դահլիճ, ապա հայտարարեց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ ամբաստանյալին դատարան չեն բերել: Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ դատարանի գրությունը քրեակատարողական հիմնարկում չէր ստացվել դեռևս, և նրանք մեկ ժամ փորձում էին ապահովել ամբաստանյալի ներկայությունը դատարանում, սակայն այդպես էլ չի հաջողվել: