Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին քայլը ՀՀԿ-ն արեց, բայց հաղթեց Փաշինյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

«Ես  կարծում եմ, որ  «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխության  վրա  աշխատել  են  բանիմաց մարդիկ, սակայն կարծում եմ՝ օրենքը անհեթեթ է: Այս  անգամ Նիլոլ Փաշինյանը խաղաց սևերով և  «Ելքը»  հաղթեց»,- Ազատ Արշակյանի կարծիքն է: Արշակյանի  համոզմամբ՝  հեղափոխության միջոցով ձևավորվեց  իշխանություն. «Սա հակահեղափոխության  փորձ էր, սակայն այն տապալվեց։ Ժողովուրդը  ոտքի կանգնեց,  և  վստահ  եմ, որ  մինչև  տարեվերջ կլինեն արտահերթ  ընտրություններ»: «ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները  փորձեցին իշխանությունների  հետ  անել ինչ-որ բան, բայց դա կեղծ համագործակցություն էր, նրանք  Փաշինյանի  հետ ընդհանուր  ոչինչ  չունեին: Օգտագործելով հայ  ազգի  պոտենցիալը  իշխանությունը  պետք  է  փոխանցվի ժողովրդին լինելու է  սևի  և  սպիտակի  պայքար»,- ասում է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ Գիմիշյանի  Նախորդ  իշխանությունները  պետք  է  գնան, բայց  համոզված   չէ, որ նրանք  կահանձնվեն: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ  ԲՀԿ-ն ունի  տնտեսական մեծ լծակներ. «Միանալով  Փաշինյանին՝ նրանք  կարծում էին լինել իշխանության կողքին: