Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ-ում ՀՅԴ-ին կփոխարինի «Սասնա Ծռերը». Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen

«Այս խորհրդարանը ապօրինի մարմին է։ Բոլորս գիտենք, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել։ Փոփոխվող իշխանությունը լինում է պատասխանատու, անփոփոխ իշխանությունը  լկիտանում է։ Այս  քաղաքական ուժերը, եթե խոհեմություն ունեն, պետք է լուծարվեն։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում կլինի ՔՊ-ն, որը  կունենա մեծամասնություն։ Իրենք  հակված են լինելու լիբերալ լուծումների, իրենց հակակշիռ կլինեն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ Հայ Ազգային Կոնգրեսը։ Կլինեն պոպուլիստական   ուժեր՝ ԲՀԿ, ՕԵԿ, կլինեն ազգայնական ուժեր՝ ՀՅԴ-ին կփոխարինի Սասնա Ծռերը»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը համոզված է, որ  հեղափոխությունը կիսատ է, թերի է, քանի որ չկա հեղափոխության հռչակագիր, որը կքննադատեր նախորդ իշխանություններին։ «ՀՀԿ-ն պետք է հեռացվի եւ նրա հետ կոալիցիա կազմած բոլոր ուժերը»,- ասաց Սարուխանյանը։ «Երեկվա նիստը նման էր նրան, երբ ամիսներ առաջ  հանրապետականները  փախան Ծաղկաձոր եւ Սերժ Սարգսյանին առաջադրեցին վարչապետի պաշտոնում։ Եթե անմիտ լինեն էլի կառաջադրեն։ Ես կարծում եմ, որ էն աստիճանի անխելք չեն լինի, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրեն», ասաց Վիգեն Խաչատրյանը։