Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային

Հասարակություն
index5

2018 թ. հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:  Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին:  Նարինե Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում նրա ներկայացուցիչներն են: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Նարինե Ավետիսյանն ու վկա, «Շինպլյուս» ընկերության աշխատակից Յուրիկ Գասպարյանը:  Մինչ նրանց հարցաքննելը դատարանը դահլիճից դուրս հրավիրեց լրագրող Էդ. Արզումանյանին, քանի որ վերջինս նաև գործով դատակոչված վկա է և դեռևս չի հարցաքննվել: