Այս նախագծով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու պրոցեսը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի բնույթը բացահայտված է, իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Այն իր առջեւ խնդիր է դրել վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ անընդմեջ չընտրվի , ապա ԱԺ-ն իրավունքի ուժով պետք է արձակվեր, եւ այս նախագծով փոփոխություն է կատարվում, որ եթե նիստն ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ապա նախագահողը հայտարարելու է՝ նիստը ընդհատված եւ սրանով փորձ է արվելու կասեցնել վարչապետի չընտրվելու պրոցեսը, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվեր»,-ասաց նա: Այս նախագիծը ձեր առջեւ դրած խնդիրը չի լուծում,որովհետեւ սահմանադրական ժամկետները հստակ են,ավելացնում է պատգամավորը: «Սահմանադրությունն ասում է, որ 14 օրյա ժամկետում, եթե ԱԺ-ն չի ընտրում վարչապետ, ապա խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է»: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին: