ԵՐԵւԱՆԸ ԿԵՐԳԻ ՄԻՆՉԵՒ ԿԵՍԳԻՇԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկոյան ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր Երեւան քաղաքի փողոցներում երաժշտություն կհնչի: Թե փորձառու, թե ինքնուս երաժիշտները, դուրս գալով փողոց, նվագելու են մինչեւ կեսգիշեր:
Ազատության հրապարակում հանդես են գալու Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Սերենադ» համույթը:
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է կունենա ռոք համերգ, որտեղ նվագելու է 6 խումբ:
Մոսկովյան պուրակում՝ հանդես են գալու երիտասարդ երաժիշտները, Կոնսերվատորիայի պուրակում էլ Երիտասարդական նվագախմբի համերգն է տեղի ունենալու: Աբովյան փողոցի տարբեր հատվածներում էլ հնչելու է ջազ, ռոք, փոփ, ֆոլկ երաժշտություն: Ազնավուրի հրապարակի համերգի պատասխանատու, «Վիբրոգրաֆուս» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանն ասում է, որ իրենց նպատակն է նպաստել կենդանի երաժշտության տարածմանը: Նա կարծում է, որ կամաց- կամաց մարդիկ կսովորեն այս տոնին եւ դա նրանց համար կդառնա ցանկալի միջոցառում:«Երաժիշտները ուզում են կազմակերպել իսկական երաժշտության տոն»,-«Ա1+»-ին ասաց նա: Բացօթյա այսպիսի երաժշտական փառատոն Երեւանում առաջին անգամ է կազմակերպվում:
Հունիսի 21-ին` տարվա ամենակարճ գիշերը փողոցները «երգում են» աշխարհի 110 երկրներում եւ 340 քաղաքներում: