Հեղափոխությունը «Ազատ լրատվամիջոց- 2018թ» մրցանակաբաշխությունն էլ բերեց Երեւան
«Ազատ լրատվամիջոց 2018թ» մրցանակաբաշխությունը առաջին անգամ անց է կացվում Երեւանում։ Նորվեգական The Fritt Ord եւ գերմանական ZEIT-Stiftung հիմնադրամները հոկտեմբերի 2-ին մրցանակները կհանձնեն այս տարվա դափնեկիրներին։ Ժյուրին, որի կազմում տարբեր երկրներից հայտնի լրագրողներ եւ իրավապաշտպաններ են, այս տարի հաղթող է ճանաչել երեք լրատվամիջոցի՝ «Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» ( Ռուսաստան) եւ «Պարտիզան» ( Բելառուս)։ Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին: Հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 10-12-ը Impuct HUB Yerevan-ում/ Մելիք Ադամյան 2/2/ տեղի կունենա արտասահմանցի լրագրողները կհանդիպեն հայաստանցի խմբագիրների հետ, ժամը 14.30-ին՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Չարենցի սրահում կկայանա հանդիպում ուսանողների հետ։ Մինչեւ մրցանակների հանձնումը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 9.15 -ից 16-ը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում/ Բաղրամյան 1/ տեղի կունենա կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն մամուլի ազատության վտանգները, զարգացման միտումները եւ այլն։ Հրավիրվում են նաեւ հայաստանցի լրագրողները, ում հետաքրքրում է մամուլի ազատության վիճակը։ Ի դեպ, մրցանակաբաշխությունը Երեւանում անցկացնելու պատճառներից մեկն էլ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճն է։ Հայաստանից այս հեղինակավոր մրցանակին տարբեր տարիներին արժանացել են «Ա1+»-ը, Epress-ը, լրագրողներ Մարիանա Գրիգորյանը, Էդիկ Բաղդասարյանը, Զարուհի Մեժլումյանը։